WikiLeaks աղմկահարույց բացահայտումների կայքում սկսցվել են  Strategic Forecasting Inc.  (Stratfor)-ի` ԱՄՆ-ի հետախուզական-վերլուծական ըներության փաստաթղթերի հրապարակումները, որն զբաղվում է աշխարհում իրադարձությունների տեղեկության հավաքմամբ եւ վերլուծությամբ: Կայքը հրապարակելու է ընկերության աշխատակիցների`  2009 թվականի հուլիսից մինչեւ 2011 թվականի դեկտեմբերը միմյանց գրած էլեկտրոնային նամակները:

Stratfor-ի աշխատանքների արդյունքներն իրենց բաց աղբյուրների եւ սեփական գաղտնի աղբյուրների հետ մասնավորապես բացահայտվելու են, սակայն այդ ուսումնասիրությունների մեծամասնությունը գաղտնի է համարվում: ԱՄՆ-ի որոշ լրատվամիջոցներ  Stratfor-ն անվանում են  «ստվերային ԿՀՎ»:
 Stratfor-ի ծառայություններից օգտվում են ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտը, ծովային ռազմական ուժերի ամերիկյան կորպուսը, ինչպես նաեւ ամերիկյան այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են  Lockheed Martin-ը, Northrop Grumman-ը եւ Raytheon-ը:

Հրապարակված նամակներում բացահայտվում են ընկերության հետախուզական ցանցի մի շարք անձինք: Օրինակ, խոսքը գնում է «Գերոնիմո» մականունով ինչ-որ տեղեկություններ հաղորդողի մասին, որն ԱՄՆ-ի պետդեպարտամենտում Stratfor –ի նախկին գործակալն էր: Այդ մարդուն անվանում էին Ֆրեդ Բարթոն (Fred Burton), նրան տեղեկության համար ամսական  վճարում էին 1,2 հազար դոլար:

Ինչպես նշվում է WikiLeaks-ում, նյութերում խոսվում է այն մասին, որ թե ինչպես Stratfor-ի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը Goldman Sachs բանկի գործադիր տնօրեն Շիա Մորիսոնի  հետ նախատեսել էր 2009 թվականին օգտագործել «ստվերային ԿՀՎ-ի» տեղեկությունն իրենց շահերի համար:  Դրա համար Մորենսը հովանավորել էր Stratfor-ին ավելի քան 4 միլիոն դոլար եւ մտել «անհատական հետախուզության» տնօրենների խորհրդի կազմ:

Էլեկտրոնային հասցեների  առանձին մասը, որոնց բովանդակությունը WikiLeaks-ը հրապարակում է, վերաբերում է ԱՄՆ-ի` աղմկահարույց կայքի եւ նրա հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հարձակումներին, գրում է «Վզգլյադը»: