27 երկրների ԱԳՆ-ների ղեկավարները, որոնք երկուշաբթի օրը Բրյուսելում հանդիպում էին անցկացնում, հայտարարել են Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի` որպես «սիրիացիների օրինական ներկայացուցչի» ճանաչման մասին, ասվում է  ԵՄ-ի մամլո  հաղորդագրության մեջ, որը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԵՄ-ն ճանաչում է Սիրիայի ազգային խորհուրդը որպես սիրիացիների օրինական ներկայացուցիչ, որը ձգտում է խաղաղ ժողովրդավարական փոփոխությունների», - ասվում է փաստաթղթում:

Նշենք, որ երեկ Սիրիայում անցկացվել է համազգային քվեարկություն` նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ, որը նախատեսում է անցում բազմակուսակցական համակարգի: Դրա արդյունքները կհրապարակվեն շուտով: Չսպասելով դրան` ԵՄ-ը բացահայտ հայտարարել է Թուրքիայում ապաստանած սիրիական ընդդիմության առաջնորդների մի մասի «օրինականության» մասին: Լիբիայի տապալված եւ սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի շուրջ իրադարձությունները զարգացել էին նմանատիպ սցենարով: