News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին տեղեկություններ են հասել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մի բնակչուհի ծննդաբերելիս մահացել է: Աբովյանի մեր աղբյուրներից հաջողվեց պարզել, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, կեսօրին մոտ: 25-ամյա Ֆլորա Աբգարյանը ծննդաբերելիս` մահացել է, չի հաջողվել փրկել նաեւ նորածնի կյանքը:

Այս դեպքի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ Առողջապահության նախարարությունից, որտեղից հաստատելով NEWS.am-ի տեղեկատվությունը` հավելել են, որ նշված օրը Աբովյանի ծննդատնից ահազանգ է ստացվել, որ Ֆլորա Աբգարյանի ծննդալուծման ժամանակ դժվար կառավարվող բարդություն է առաջացել, եւ նեղ մասնագիտական օգնության կարիք ունեն:

«Ահազանգից անմիջապես հետո առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրահանգով Աբովյանի ծննդատուն են մեկնել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, Կոտայքի մարզպետարանի վարչության պետ Գայանե Մարտիրոսյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի եւ «Մուրացան» մանկական կլինիկայի անհետաձգելի բուժօգնության ծառայության անձնակազմերը: Դժբախտաբար վերակենդանացման համալիր միջոցառումները ցանկալի արդյունք չեն տվել»,-հայտնել են նախարարության լրատվության վարչությունից:

NEWS.am-ի թղթակցին վստահեցրել են, որ նախարարի հրամանով դեպքի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով է ստեղծվել եւ այսօր ողջ օրվա ընթացքում հանձնախումբը` առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի գլխավորությամբ տեղում ուսումնասիրություններ է իրականացրել կազմակերպչական խնդիրներ եւ այլ հանգամանքներ պարզելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ