Միթ Ռոմնին հաղթանակ է տարել Միչիգան եւ Արիզոնա նահանգների փրայմերիզներում:
Արիզոնայում Ռոմնին համոզիչ հաղթանակ է տարել: Նա հավաքել է 48% ձայն, Սանթորումը` 25%, Գինգրիչը` 16%, Փոլը` 8%: Միչիգանում առաջատարների միջեւ տարբերությունն այնքան էլ շատ չէ. Ռոմնին ունի 41% ձայն, Սանթորումը` 38%: Ռոն Փոլի համար քվեարկել է 12%-ը, Գինգրիչի համար` 7%-ը, հայտնում է CNN հեռուստաընկերությունը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություներին հանրապետականների կողմից առաջադրված Միթ Ռոմնին եւ Ռիկ Սանթորումն այժմ ընտրողների գրեթե նույն չափի աջակցությունն ունեն, ասվում է Pew Research հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման մեջ:
Նախկին սենատոր Սանթորումի օգտին փետրվարի կեսերին պատրաստ էր քվեարկել ընտրողների 30%-ը, իսկ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնիի համար` 28%- ը:
Իսկ դեմոկրատների թեկնածու Օբամայի հետ համեմատած` Ռոմնիի վարկանիշը դեռեւս հիմքեր չի տալիս ասելու, թե նա կարող է հաղթել նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններին: Վերջին հարցումների մեծամասնությունը ցույց է տալիս, որ Ռոմնիի օգտին կքվեարկեն մինչեւ 43% -ը, Օբամային նորից նախագահ կցանկանար տեսնել ընտրողների 52% -ը:




























