Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Հարավային Կորեայում, դեկտեմբերի 4-ին հանդիպել է Կորեա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը բարձր է գնահատել պատգամավորական խմբերի գործունեությունը միջխորհրդարանական փոխգործակցությունը ակտիվացնելու, խորհրդարանական դիվանագիտությունը զարգացնելու, միջազգային խորհրդարանական կառույցներում գործակցությունը խորացնելու առումով:
ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) նախագահ Պակ Դաե Ունի, Ջեջջու նահանգի նահանգապետ Յանգ Ջո Հունի հետ:




























