Ռոբերտ Քոչարյանին սիրում են թմբկահարել մի 2-3 քաղաքական ուժեր, ինչը ռեալ, օբյեկտիվ հիմք չունի: Այս մասին, այսօր` ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, կարծիք հայտնելով, որ երկրորդ նախագահի վերադարձը տեղի չի ունենա: «Մեկ խոսքով ասած` «էտո պռոբիտայա կառտա»,- ասաց նա:
Դավիթ Հակոբյանի խոսքով, ժողովուրդը պատրաստվում է չորրորդ նախագահին ընտրելուն, քանի որ «Ժողովրդի արգանդը դեռ չի չորացել եւ ամպայման քաղաքական ընտրություններում մարտադաշտ կուղարկի քաղաքական այսօրվա երկունքի արդյունքում նոր տիպի քաղաքական գործիչների, որոնք իսկապես կարող են դառնալ տնտեսական նոր քաղաքականության հայեցակարգային ճարտարապետը եւ գաղափարական վարդապետը»: Այսինքն, ըստ նրա, ազգը պատրաստվում է ուղարկել նոր Ֆրանկլին Ռուզվելտների եւ նոր տնտեսական քաղաքականության հեղինակների:
Դավիթ Հակոբյանի խոսքով, «պատմական քաղաքական թափոնների ժամանակներն անցել են»: Ի դեպ, նա համոզված է, որ 41 ընտրատարածքում ինքն է հաղթելու Հակոբ Հակոբյանին («Պիվի Հակոբ») եւ ինչքան պետք է գոլ կխփի հաղթելու համար:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























