Թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանի առողջական վիճակը կրկին վատացել է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հազիվ խոսելով նշեց, որ իր վիճակը վատ է, սրտի հետ կապված խնդիրներ են եւ ոչնչով չենք կարող նրան օգնել։
Իսկ Վահրամ Սահակյանի ընկեր, արձակագիր Էդգար Կոստանդյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ բժիշկները հստակ որեւէ բան չեն ասում, իսկ Վահրամ Սահակյանը ահավոր գլխացավ ունի, հրաժարվում է պառկել հիվանդանոցում։ Այսօր նրան տարել են մի քանի հիվանդանոցներ՝ հետազոտություններ անցնելու։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանի մոտ հայտնաբերվել է ուղեղի բորբոքում: Նրա ինքնազգացողությունը վատացել էր, պարբերաբար տանում էին հիվանդանոց, բերում, բուժման կուրսեր էր անցնում: Դրանից հետո, ըստ տարածված տեղեկությունների, Վահրամ Սահակյանն ընկերների աջակցությամբ մեկնել է Դուբայ՝ հետազոտություններ անցնելու։




























