Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել մինչդպրոցական եւ հանրակրթական հաստատությունները դեկտեմբերի 8-ից 19-ը փակելու մասին: Այդ միջոցներն ընդունվել են գրիպի համաճարակի վտանգի պատճառով:

NEWS.am-ն արդեն հայտնել է, որ առավոտյան կայացել է առողջապահության եւ կրթության ու գիտության նախարարի խորհրդակցություն: հարկ է նշել, որ Հայաստանում արձանագրվել է մահվան 3 դեպք, բայց սեզոնային, սովարական գրիպից, ոչ՝ A/H1N1 վարակից: Մի կին եւ մի տղամարդ մահացել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իսկ մի տղամարդ էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում:

«Խոզի գրիպով» վարակվածների թիվը Հայաստանում հասել է 35-ի: