Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանի, Մարտունու եւ Ասկերանի շրջանային վարչակազմերի ղեկավարների, համայնքապետերի եւ Ամարասի գոտում հողակտորներ ունեցող հողագործների հետ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ամարասի գոտում հողի կոլեկտիվ մշակման հարցը:
Վարչապետի խոսքով, այդ ծրագիրը, որն իրականացվելու է կարկտից տուժած 1300 հեկտար տարածքի վրա, լավ արդյունքներ է խոստանում: Ֆինանսական եւ նյութական փոխհատուցում տալու փոխարեն՝ խնդիր է դրվել պետական ընկերակցությունների միջոցով, առավելագույն օգուտով մշակել հողերը եւ լավ բերք ստանալ: Միեւնույն ժամանակ նպատակ կա հողի մշակման լավ օրինակ ցույց տալու եւ դա այլ տարածքների վրա կիրառելու:
Վարչապետը նշել է, թե շատ հողագործներ անորակ են մշակում հողը, անհիմն խնայում են միջոցները: «Նոր փորձը թույլ կտա աննախադեպ բարձր բերքի հասնել, եւ սեփականատերերը հետաքրքրված կլինեն»,- ընդգծել է ԼՂՀ վարչապետը:



























