ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն այժմ իրենց պահում են «տարայի մեջ փակված սարդերի պես»։ Այսօր՝ ապրիլի 30-ին, «Գիտելիք. Առաջինները» մարաթոնի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Իրականում բավական զավշտալի է հետևել Միացյալ Նահանգների և Եվրոպայի հարաբերությունների զարգացմանը։ Եվ խնդիրն այն չէ, թե ում ենք մենք համակրում. մենք մեր շահերն ունենք»,- նշել է նա։

Այս համատեքստում Անվտանգության խորհրդի փոխնախագահն առաջարկել է «փոփքորն վերցնել» ու պատրաստվել սպասվող տեսարանին։

Մեդվեդևն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքի հակամարտությանը՝ նշելով, որ այն մոտ ժամանակներս չի ավարտվի, քանի որ որոշ ուժեր դեռևս շահագրգռված են դրա շարունակմամբ։ Նրա կանխատեսմամբ՝ իրավիճակը զարգանալու է ալիքաձև՝ պարբերաբար խաղաղվելով ու նորից սրվելով։ Նա նաև կարծիք է հայտնել, որ իրավիճակը պարբերաբար կսրվի ու կհանդարտվի, իսկ գործարքների վրա հիմնված կարգավորման փորձերը որևէ արդյունք չեն տա։