Իրանը մտադիր է նաև հետագայում վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը՝ ապահովելով անվտանգությունը առանց ամերիկյան ներկայության, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«Իրանը, հենվելով Հորմուզի նեղուցը վերահսկելու գործնական հնարավորության վրա, մտադիր է ապահովել Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությունը և վերջ դնել հակառակորդի չարաշահումներին», - հայտարարել է Խամենեին Իրանում Պարսից ծոցի օրվա առթիվ հղված ուղերձում։
Նրա խոսքով՝ Պարսից ծոցի տարածաշրջանին սպասում է լուսավոր ապագա՝ առանց ամերիկյան ներկայության։




























