Գոռ Դավթյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 

Գոռ Գևորգի Դավթյանի կենսագրությունը 

Ծնվել է 1993 թվականի ապրիլի 10-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: 

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,

2022-2025թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,

2019-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2017-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ։ 

Կրթություն

2016 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Ճանաչվել է 2025 թվականի տարվա լավագույն քննիչ: 

Այլ տվյալներ

2011-2013թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած չէ: