Իշխանության ներկայացուցիչներին էլ են գաղտնալսում։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանել է, որ այսպես է բացահատվել Հովիկ Աղազարյանի (այժմ անկախ պատգամավոր, որը նախկինում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա խորհրդարանական խմբակցության անդամ էր) գործը։

«Այլ բան է, որ այդ գաղտնալսումից և քաղաքական հետապնդումից հետո դառնում են ընդդիմադիր, որպեսզի ներկայանան որպես քաղաքական հալածյալ, որովհետև անտրամաբանական է որպես քաղաքական հալածյալ ներկայանալ իշխանության կազմում լինելու պարագայում։ Մենք դատապարտված նախարար ունենք։ Բա առանց գաղտնալսման էդ ո՞նց են քրեական գործեր հարուցվել»,- հավելել է նա։