Մենք պետք է մեր ֆինանսական ներդրումն ունենանք Խաղաղության խորհրդի գործունեության մեջ։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա բացատրել է, որ Խաղաղության խորհրդին անդամակցությունը չի ենթադրում ֆինանսական պարտավորություններ, այն կամավոր է։ «Այնուամենայնիվ, եթե մենք մասնակցում ենք, ապա կարծում եմ, որ պետք է մեր ներդրումն ունենանք», - հավելել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հունվարին Հայաստանի վարչապետը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Կազմակերպությունը հիմնադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։