Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ութ կուսակցությունները 48 ժամ ժամանակ ունեն փաստաթղթերի փաթեթներում առկա անճշտությունները շտկելու համար։ Այս մասին ապրիլի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Փաստաթղթերում շտկումներ պետք է կատարեն հետևյալ կուսակցությունները․
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն։
Նշենք, որ փաստաթղթերում անճշտությունները շտկելու համար նշված ժամկետը նախատեսված է Ընտրական օրենսգրքով։ Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու համար քաղաքական կուսակցությունների և կուսակցական դաշինքների գրանցման ժամկետը լրանում է այս կիրակի օրը։
Ընդհանուր առմամբ, ԿԸՀ են դիմել 19 ընտրական սուբյեկտներ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։





























