Մերձմոսկվայի Պուտիլկովյան խճուղու վրա գտնվող լքված բաղնիքներում, որոնք պատկանում էին «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության քրեական գործով մեղադրյալներից մեկին՝ Ալիշեր Կասիմովին, հրդեհ է բռնկվել։ Այս մասին ТАСС-ին հայտնել են օպերատիվ ծառայություններից։
«Հրդեհը տեղի է ունեցել Պուտիլկովյան խճուղի, տուն 26 հասցեում: Այրվում է չշահագործվող միահարկ շինություն, որտեղ նախկինում բաղնիք է եղել: Տեղում աշխատում են հրշեջները»,- ասել է գործակալության զրուցակիցը և հստակեցրել, որ հաստատությունը պատկանում է ահաբեկչության գործով դատապարտված Ալիշեր Կասիմովին:
Կասիմովը դատապարտվել է 22 տարի վեց ամիս ազատազրկման։ Քննության տվյալներով՝ նա բնակարան է վարձակալությամբ տվել ահաբեկչության կատարողներին։ 2024 թվականի մարտին, Կասիմովի ձերբակալությունից հետո, փակվել էին նրան պատկանող «Չայխոնա» սրճարանը և հարևանությամբ գտնվող բաղնիքը։





























