ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը Իրաքի վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Միացյալ Նահանգների և Իրաքի միջև հարաբերությունների «նոր հրաշալի» գլխի մեկնարկի մասին։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Իրաքի և Միացյալ Նահանգների միջև ամուր, դինամիկ և բարձր արդյունավետություն ունեցող նոր հարաբերությունների հաստատմանը։ Դա մեր երկրների հարաբերություններում նոր հրաշալի գլխի սկիզբն է՝ բարգավաճման, կայունության և հաջողության, որոնք նախկինում երբևէ չեն տեսնվել։ Եվս մեկ անգամ, Ալի՛, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ»,- գրել է Թրամփը։