Իշխան Ալբերն ու իշխանուհի Շառլենը այցելել են Մոնակոյի Պեյ կոմունայում գտնվող կենդանիների ապաստարան։ Այս մասին հայտնել է Monaco Life-ը։

Զույգի այցը կապված էր կենդանիների պահման վայրի բարեկարգման աշխատանքների հետ։ Իշխանուհի Շառլենը հանրությանը ներկայացել է մոխրագույն տաբատ-կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և բարձրակրունկ կոշիկներով։ Նա արձակել էր մազերը և ընտրել նյուդային դիմահարդարում։ Ընտանիքը շրջել է ապաստարանի նոր օբյեկտներում։