Գոհունակությամբ տեղեկացնում եմ, որ քանի որ Եվրամիությունը չի կատարում մեր լիովին համաձայնեցված առևտրային պայմանագրի պայմանները, հաջորդ շաբաթ ես կբարձրացնեմ Եվրոպական Միությունից Միացյալ Նահանգներ ներկրվող թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար գանձվող մաքսատուրքերը։ Դրա մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մաքսատուրքը կբարձրացվի մինչև 25 %: Լիովին հասկանալի է և համաձայնեցված, որ եթե թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներն արտադրվեն ԱՄՆ-ի գործարաններում, մաքսատուրքեր ՉԵՆ գանձվի։ Ներկայում ընթանում է բազմաթիվ ավտոմոբիլային և բեռնատարների գործարանների շինարարություն, որոնցում ներդրվել է ավելի քան 100 միլիարդ դոլար. դա ՌԵԿՈՐԴ է ավտոմոբիլաշինության պատմության մեջ։ Այդ գործարանները, որոնք համալրված են ամերիկացի բանվորներով, շուտով կբացվեն. այն, ինչ այսօր կատարվում է Ամերիկայում, նախկինում երբևէ չի եղել։ Շնորհակալություն այդ հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- նշել է նա։




























