Իրանի ԱԳՆ խորհրդարանական և օրենսդրական հարցերով գլխավոր տնօրեն Հոսեյն Նոուշաբադին ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «տարածաշրջանի երկրների հարմարավետությունը, բարեկեցությունը և առաջընթացը» կախված են Պարսից ծոցից Միացյալ Նահանգների հեռանալուց։
Ըստ Նոուշաբադիի, «օտարերկրացիները միշտ էլ ագահ հայացքներ են նետել ռազմավարական ծովային ակտիվին», որը նա անվանել է «Իրանի ինքնության և քաղաքակրթության մի մասը»։
Հղում անելով երկրի պատմությանը, որը Պարսից ծոցից վտարել է Պորտուգալիային, Նիդերլանդներին և Անգլիային, նա խոստացել է, որ Իրանն այժմ կդիմակայի «աշխարհակուլ Ամերիկայի ռազմական արշավախմբերին»։




























