ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչում լրագրողներին հայտարարել է, որ կա հավանականություն, որ Միացյալ Նահանգները վերսկսեն հարվածները Իրանի դեմ, հայտնում է Reuters-ը։

Միաժամանակ նա հրաժարվել է հստակեցնել, թե ինչը կարող է հրահրել նոր ռազմական գործողություններն Իսլամական Հանրապետության դեմ։

«Եթե նրանք վատ պահեն իրենց, եթե ինչ-որ վատ բան անեն, բայց հենց հիմա՝ կտեսնենք։ Բայց դա, իհարկե, հնարավոր է»։