Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ատլանտյան օվկիանոսում գտնվող զբոսաշրջային նավում մահացել է երեք մարդ, որոնցից մեկի մոտ հաստատվել է հանտավիրուսով վարակման դեպք՝ հիվանդություն, որը սովորաբար մարդկանց է փոխանցվում կրծողներից, հաղորդում է AFP-ն։
Բռնկումը տեղի է ունեցել Hondius նավում, որը ուղևորվում էր Արգենտինայի Ուշուայայից դեպի Կաբո Վերդե։
«Այս պահի դրությամբ լաբորատոր պայմաններում հաստատվել է հանտավիրուսային վարակի մեկ դեպք, և կա ևս հինգ կասկածելի դեպք, - AFP-ին հայտնել են ԱՀԿ-ից։ - Վեց տուժածներից երեքը մահացել են, իսկ մեկը ներկայումս գտնվում է Հարավային Աֆրիկայում՝ վերակենդանացման բաժանմունքում»։
Ավելի վաղ՝ կիրակի օրը, Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը AFP-ին հայտնել էր, որ Յոհաննեսբուրգում տեղի է ունեցել «ծանր սուր շնչառական հիվանդության» բռնկում, որի հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ, իսկ երրորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։




























