ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը «կջնջվի Երկրի երեսից», եթե նրա ուժերը հարձակվեն «Ազատություն» նախագիծն իրականացնող ամերիկյան նավերի վրա:
Նա նշել է, որ, իր կարծիքով, Իրանը դարձել է «շատ ավելի զիջող» խաղաղ բանակցություններում:
ԱՄՆ նախագահը ընդգծել է նաև, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժի ավելացումը շարունակվում է:
«Մենք ունենք ավելի շատ զենք և շատ ավելի բարձր որակի զինամթերք, քան նախկինում էր: Մենք ունենք լավագույն սարքավորումները: Մենք սարքավորումներ ունենք ամբողջ աշխարհում: Մենք բազաներ ունենք ամբողջ աշխարհում: Դրանք բոլորը համալրված են տեխնիկայով: Մենք կարող ենք օգտագործել այդ ամենը, և մենք դա կանենք, եթե դրա կարիքն ունենանք»,- հավելել է նա:





























