ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարներն այլևս մեծ արժեք չեն ներկայացնում և, հավանաբար, պիտանի չեն օգտագործման համար։

«Արժեքի տեսանկյունից այն առանձնապես հետաքրքիր չէ, հավանաբար, այն հնարավոր չէ օգտագործել, հնարավոր է՝ նրանք չեն կարող հասնել դրան»,- ասել է ամերիկացի առաջնորդը Salem News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ցանկանում է ստանալ հարստացված միջուկային վառելիքի այդ պաշարները։

Բացի այդ, ամերիկացի առաջնորդը նշել է, որ Թեհրանին ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել իր հրթիռային ծրագրի նկատմամբ։