ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Օվալաձև աշխատասենյակում իր ելույթի ժամանակ հերքել է Իրանի ռազմական ներուժի վերաբերյալ պնդումները:

Նրան հարցրել են, թե ինչը կարող է դիտարկվել որպես հրադադարի փխրուն համաձայնագրի խախտում:

«Նրանք գիտեն, թե ինչ չպետք է անեն»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը միաժամանակ փորձել է նվազեցնել Իրանի հետ պատերազմի նշանակությունը՝ այն անվանելով «փոքր բախում»:

«Մենք փոքր ռազմական բախում ունենք: Ես դա «բախում» եմ անվանում, որովհետև Իրանը շանսեր չունի: Նրանք երբեք էլ չեն ունեցել: Նրանք դա գիտեն»,- Օվալաձև աշխատասենյակում ամերիկացի երեխաների ֆիզիկական պատրաստվածությանը նվիրված միջոցառման ժամանակ ասել է Թրամփը:

 Ավելի վաղ՝ երկուշաբթի, Թրամփը Իրանի հետ հակամարտությունն անվանել էր «մինի-պատերազմ»: