Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության գիտահետազոտական կենտրոնը Ստամբուլում անցկացված «SAHA EXPO 2026» պաշտպանական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է միջմայրցամաքային Yildirimhan բալիստիկ հրթիռը, հայտնում է Anadolu-ն:
Արկի հայտարարված գործողության շառավիղը կազմում է 6000 կմ: Հրթիռն ընդունակ է զարգացնել 25 Մախին համապատասխան արագություն:
Որպես վառելիք կիրառվում է հեղուկ ազոտի տետրօքսիդը: Հրթիռն օգտագործում է չորս հրթիռային շարժիչ:





























