ԱՄՆ վարչակազմը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժն ապահովող «Project Freedom» գործողությունը։ Այն կվերսկսվի միայն այն դեպքում, երբ հստակ տեղեկություններ ստացվեն Իրանի հետ գործարքի շուրջ բանակցությունների հաջող ընթացքի և համաձայնագրի հնարավոր կնքման մասին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նախագահը նշել է, որ Վաշինգտոնն այս հարցով համապատասխան խնդրանք է ստացել Պակիստանից և մի շարք այլ երկրներից։ «Մենք փոխադարձ համաձայնության ենք եկել այն հարցում, որ լիակատար շրջափակումն ուժի մեջ պետք է մնա, սակայն «Project Freedom»-ը կարճ ժամանակով կկասեցվի։ Մենք ցանկանում ենք տեսնել՝ կհաջողվի՞ արդյոք ավարտին հասցնել բանակցություններն ու ստորագրել փաստաթուղթը», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։