Չինաստանի իշխանությունները վճռականորեն դեմ են Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը Միացյալ Նահանգներում բռնի կերպով բանտարկելուն։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Չորս ամիս առաջ ԱՄՆ-ն անամոթաբար ռազմական հարված հասցրեց Վենեսուելային և ուժով պահում է նախագահ Մադուրոյին իր կնոջ հետ միասին։ Նման հեգեմոնիզմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, ոտնահարում Վենեսուելայի ինքնիշխանությունը, սպառնում են խաղաղությանը և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանում տիրող կայունությանը», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը «վճռականորեն դեմ է սրան»։ Նրա խոսքով՝ Չինաստանը, ինչպես և նախկինում, կշարունակի աջակցել Վենեսուելայի ջանքերին, որոնք ուղղված են նրա ինքնիշխանության, ազգային արժանապատվության և օրինական իրավունքների պաշտպանությանը։





























