Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բանակցություններ են սկսել Կրեմլում, հաղորդում է РИА Новости-ն։

Մոսկվայում Տոկաևը կմասնակցի Մեծ հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Ինչպես հայտնում է РКБ-ն, Պուտինը Կրեմլում հանդիպել է նաև Հաղթանակի օրվա տոնակատարությանը մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանած Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

Պուտինը շնորհակալություն է հայտնել իր ուզբեկ գործընկերոջն այցի համար և նշել, որ երկրների միջև հարաբերությունները, շնորհիվ Շավքաթ Միրզիյոևի ջանքերի, դասավորվում են լավագույն կերպով։