Սպասվում է, որ Թրամփը կայցելի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության այս օբյեկտ Չինաստանի նախագահի ուղեկցությամբ, հայտնում է AP-ն:
Ընդունելության նման ձևաչափը համարվում է բացառիկ. այս տարի ավելի վաղ նախագահ Սի Ծինպինը չի ուղեկցել Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի վարչապետներին Պեկինի մշակութային այլ օբյեկտներ այցելելու ժամանակ, իսկ օբյեկտներն այդ ընթացքում չեն փակվել հանրության համար:
Երկնքի տաճարի այգու վարչակազմը հայտարարել է, որ այս շաբաթվա փակումը կապված է «հնագույն ճարտարապետության տեխնիկական սպասարկման» հետ:
Երկնքի տաճարն այն վայրն է, որտեղ Մին և Ցին դինաստիաների չինական կայսրերը զոհաբերություններ են մատուցել և աղոթել լավ բերքի համար:





























