ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանի հետ համաձայնություն ձեռք չբերվի, ապա ռազմական գործողությունները կվերսկսվեն ավելի մեծ թափով։

«Կա՛մ սա կլինի բոլորի համար շահավետ գործարք, կա՛մ ընդհանրապես ոչ մի համաձայնություն չի լինի։ Մենք կվերադառնանք առաջնագիծ, ու մարտերը կվերսկսվեն՝ ավելի լայնամասշտաբ ու ուժգին ձևով, քան երբևէ։ Իսկ դա ոչ ոք չի ցանկանում»,- գրել է նախագահն իր «Truth Social» սոցիալական ցանցում։