Ֆրանսիայի նախագահ եւ նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին կրկին հիշել է Հայոց ցեղասպանության մասին` մայիսի 3-ի երեկոյան ելույթ ունենալով Թուլոնում:

Ինչպես հաղորդում է ֆրանսիական «20minutes» կայքը, Սարկոզին ասել է. «Հանրապետությունը չպետք է հիշողության մրցակցությւոն սադրի, սակայն չպետք է մոռանա անցյալի տառապանքների մասին: Խոսելով ցեղասպանության մասին` Սարկոզին նշել է. «Ֆրանսիան ունի սկզբունքներ, նա զոհերի, այլ ոչ դահիճների կողմից է»:

«Չի կարող ներում լինել, եթե չկա վնասի ճանաչում: Հանրապետությունը միշտ պետք է վիրակապի վերքերը: Ես ուզում եմ հարգել բոլոր նրանց, ովքեր ընտրել են Ֆրանսիան, ովքեր շատ աշխատում են, որ բարձրացնեն իրենց երեխաներին: Հանրապետությունը նրանց հավասարություն է խոստացել եւ պետք է կատարի իր խոստումը»,- ասել է նախագահի թեկնածուն:

Իսկ երեկ առավոտյան Սարկոզին եղել է RTL ռադիոկայանի հյուրը եւ հայտարարել, որ իր սիրած երգը Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» երգն է` Հայոց ցեղասպանության մասին: