Մոսկվայում նախօրեին մի խումբ երիտասարդներ քարերով եւ ծխագլանակներով հարձակվել են «Комсомольская правда» -ի խմբագրություն վրա:

Պարբերականի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 20:00-ի մոտ: Հարձակվողները սպառնացել են լրագրողներին: Նրանք թերթիկներ են նետել խմբագրություն, որոնց վրա գրված է եղել, որ «պարբերականը ֆաշիստական ուղղվածություն ունի եւ շատ վատ է արտահայտվում գաղթածների մասին»։

Նախքան ոստիկանության ժամանումը, հանցագործները կարողացել են փախչել։ Ականատեսների վկայությամբ, նրանք բավականին կազմակերպված ցրվել են տարբեր կողմեր:

Պարբերականի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը «Интерфакс»-ին ասել է, որ «թեեւ հասված վնասը այդքան էլ մեծ չէ, սակայն այս բոլորը խառնաշփոթ է առաջացրել աշխատանքում»: Սունգորկինը նաեւ նշել է, որ արտաքին նկարահանման խցիկները շատ հնարավոր է, որ ինչ որ բան տեսագրած լինեն:

MIGnews.com-ը գրում է, որ Ռուսաստանի ընդդիմության ներկայացուցիչները չեն բացառում, որ սա հերթական պրովոկացիան է ազգայնամոլ խմբավորումների կողմից՝ ըննդեմ ազգային փոքրամասնությունների, որոնց վրա էլ ուզում են բարդել հերթական հանցագործությունը: