Նյու Յորքի կենտրոնում գտնվող Փեն սթեյշն կայարանի շենքում անհայտ անձի դանակով հարձակման հետևանքով տուժել է հինգ մարդ, հաղորդում է The New York Post թերթը։
Թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 19:00-ին (հունիսի 8-ին Մոսկվայի ժամանակով 02:00-ին)։ Տուժածներից մեկը ստացել է ծանր վնասվածքներ, իսկ մյուսների մոտ ախտորոշվել են միջին և թեթև ծանրության վնասվածքներ։
Հարձակվողը ձերբակալվել է, աղբյուրների խոսքով՝ նրա հոգեբանական վիճակը անկայուն է։ Դեպքի պատճառների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։





























