ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի շուրջ տեխնիկական բանակցությունները կարող են սկսվել արդեն այս հանգստյան օրերին, եթե իրանական պատվիրակությունը կարողանա ժամանել հանդիպման վայր, հաղորդում է France 24-ը։

Նա հավելել է, որ խորհրդակցությունների մեկնարկը դեռևս ծրագրված է, սակայն իրավիճակը կարող է փոխվել։

«Մենք կարծում ենք, որ այս տեխնիկական բանակցությունները կսկսվեն մոտավորապես այս հանգստյան օրերին։ Առայժմ դա դեռևս մեր պլանն է, բայց այն կարող է փոխվել»,- ասել է Վենսը Սպիտակ տանը անցկացվախ ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Իրանը «մի երկիր է, որտեղից դժվար է դուրս գալ»։

Նա հայտնել է նաև, որ ինքն է նախատեսում գլխավորել ամերիկյան բանակցային խումբը Թեհրանի հետ սպասվող խորհրդակցություններում։