Ճապոնիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով երկրաշարժ։ Ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի հարևան Տիբա պրեֆեկտուրայի շրջանում, օջախը եղել է 50 կիլոմետր խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ստորգետնյա ցնցումից անմիջապես հետո հայտարարվել էր ցունամիի վտանգ, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը հանվել է։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Տոկիոյում։
Հունիսի 25-ին Ճապոնիայում տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով տուժել էր մոտ 10 մարդ։




























