Ջոն Դո անունով մերսող բժիշկը հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Թրավորլթային մեղադրել է սեռական ոտնձգության մեջ: Նա դատական հայց է ներկայացրել եւ պահանջում է որպես փոխհատուցում 2 մլն դոլար վճարել: 

Մերսող բժիշկը պնդում է, որ Թրավոլթան իր ծառայությունների մասին, որի մեկ ժամն արժե 200 դոլար, իմացել է ինտերնետից: Ջոն Դոն, չիմանալով, որ իր հաճախորդը հայտնի մարդ է ամեն բան արել է նրա ցանկությամբ: Նա նստել է Թրավոլթայի սեւ «Լեքսուսը», որի ղեկին եղել է դերասանը եւ գնացել նրա Բեւերլի Հիլզում գտնվող տուն, հաղորդում է Utro.ru-ն:Մերսող բժշկի ներկայացմամբ, սկզբում ամեն բան լավ էր ընթանում, սակայն հետո Թրավոլթան սկսել է ձեռք տալ աղջկա ինտիմ տեղերին` առաջարկելով պատասխան մերսում անել:Ի պատասխան հաճախորդի այդ վարքի, Դոն ասել է, որ ինքը «հաճախորդների հետ սեքսով չի զբաղվում»: Ջոն Թրավոլթան վճարել է կրկնակի եւ տուն ուղարկել մերսող բժշկուհուն:

Թրավոլթայի մամուլի քարտուղարն ամբողջությամբ հերքում է նման միջադեպը, պնդելով, որ դերասանը գտնվել է դեպքի վայրից 5 կմ հեռավորության վրա: