Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կրկին հրաժարվել է գնալ Խարկովի հիվանդանոց, որտեղ նրա համար սենյակ եւ անվտանգությունն ապահովող խումբ են տրամադրել: Իր որոշման մասին Տիմոշենկոն հայտնել է Կաչանովի կալանավայրում գերմանացի բժիշկ Լիտց Հարմսին:

Գերմանացի մասնագետի փոխանցմամբ, այդ մերժման համար բժշկական հիմք չկա: Տիմոշենկոն հայտարարել է, որ ցանկանում է եւս մեկ անգամ մտածել եւ խորհրդակցել իր պաշտպանների հետ:

Այսօր Յուլյա Տիմոշենկոյին պետք է տեղափոխեին Խարկովի հիվանդանոց: Նա իր նախնական համաձայնությունը տվել էր դեռ հանգստյան օրերին: