Մերկ Մերիլին Մոնրոյի լուսանկարները, որոնք արվել էին 1962 թվականին՝ մահից 6 շաբաթ առաջ, գնորդներ չեն գտել Նյու Յորքի Bonhams աճուրդի տանը:
Լոտի նախնական գինն է եղել 18 դոլարից մինչեւ 25 հազար դոլար, սակայն ոչ ոք այդ գինը նկարների համար չի առաջարկել, հայտնում է lenta.ru-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ֆոտոշարքը գունամատիտային երանգներով է արված. մերկ դերասանուհին լուսանկարվել է՝ ծածկվելով թեթեւ եթերային շղարշով։ Մերկ կադրերը 36-ամյա դերասանուհու կյանքում վերջինն են եղել։ Ֆոտոշարքի հեղինակն է նկարի վարպետ Բերթ Սթերնը։ նա Մերիլինին լուսանկարաել է երեք օրում, իսկ պատրաստի նկարները նախատեսված են եղել Vogue US ամսագրի համար։
2008 թվականի դեկտեմբերին 36 լուսանկարներից բաղկացած Մոնրոյի վերջին ֆոտոշարքը Christie`s աճուրդում վաճառվել էր 146 հազար դոլարով։




























