«Խաթամ ալ-Անբիա»-ի շտաբ-բնակարանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը, փոխանցում է Fars-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վճռական պատասխան կտան ԱՄՆ-ի ագրեսիային։
Հորմուզի նեղուցով առևտրային նավերի և տանկերների համար միակ անվտանգ երթուղին այն երթուղին է, որը սահմանվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից», — նշվում է հայտարարության մեջ։




























