Իրանը պատերազմի սկզբից ի վեր իրականացրել է ամենախոշոր հարձակումը Բահրեյնի վրա՝ ավելի քան 30 հրթիռ արձակելով ամերիկյան օբյեկտների ուղղությամբ, այդ թվում՝ կասետային մարտագլխիկով հագեցած «Խորամշահր» հրթիռը, հայտնում է Pars Today-ը։

Ամբողջ Բահրեյնում անդադար հզոր պայթյուններ են գրանցվել։ Բնակիչները հայտնել են, որ հարվածային ալիքներից դղրդացել են պատուհանների ապակիները։