ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են հասել Հորմուզի նեղուցի հարցում, իսկ այժմ նա սպասում է համաձայնագրի իսլամական հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս դիրքորոշումը նախագահը ներկայացրել է օգոստոսի 2-ին՝ Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանին հարված հասցնելուց նաև Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի խնդրանքով։ «Պատճառը, թե ինչու նրանք խնդրեցին դա, այն է, որ նրանք կարծում են՝ կա համաձայնություն։ Կա համաձայնություն Հորմուզի նեղուցի հարցով, իսկ հետո կլինի համաձայնություն միջուկային [ծրագրի] վերաբերյալ, կամ, ինչպես դա կարելի է անվանել, Իրանի ապամիջուկայնացման վերաբերյալ։ Ես դա անվանում եմ Իրանի ապամիջուկայնացում», - ներկայացրել է իրադարձությունների իր վարկածը ԱՄՆ նախագահը։





























