Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին որոշել է «երես տալ» սիրելի տղամարդուն` Բրեդ Փիթին: Ջոլին նրան ուղղաթիռ եւ այն վարելու ուսուցման սերտիֆիկատ է նվիրել: Խոսակցությունների համաձայն, դերասանուհին դրա համար ծախսել է 1,5 մլն դոլար, հաղորդում է viva.ua-ն:
«Դա անակնկալ էր: Ֆրանսիայում գտնվող իրենց առանձնատանը ոչ մեծ թռիչքուղի կա եւ Անջելինան որոշել է, որ եկել է ժամանակը Բրեդի համար ուղղաթիռ նվիրել, հատկապես, որ այդ մասին նա վաղուց էր երազում»,-պատմել է աղբյուրը:
Իր հերթին, Բրեդը խոստացել է ապագա կնոջը ոչ պակաս թանկարժեք ամուսնական նվեր մատուցել, սակայն ավելին նա չի ասել:




























