Ջոն Թրավոլթային սեռական ոտնձգությունների մեջ առաջինը մեղադրանք ներկայացրած մերսողը հետ է վերցրել իր հայցը:
Հոլիվուդյան աստղի փաստաբանը հույս է հայտնել, որ նման կերպ կվարվեն նաեւ իր պաշտպանյալի անունն արատավորել ցանկացող մյուս անձինք:
Ջոն Դո անունով մերսողն իր 2 միլիոնանոց հայցը հետ է վերցրել այն բանից հետո, երբ Թրավոլթան հունվարի 16-ին Լոս Անջելեսից իր բացակայության ապացույցն է ներկայացրել, հաղորդում է Life News -ը: Հիշեցնենք, հայցվորը պնդում էր, որ Թրավոլթան հենց այդ օրն է Բեւերլի Հիլզ հյուրանոցում մերսման ընթացքում ոտնձգություններ կատարել:
Հիշեցնենք, Ջոն Դոն հոլիվուդյան աստղի դեմ հայց էր ներկայացրել մայիսի 8-ին: Նրանից հետո Թրավոլթային դատի էր տվել եւս մեկ մերսող` կրկին մեղադրելով սեռական ոտնձգությունների մեջ` 2012թ. հունվարի 28-ին Ատլանտա հյուրանոցում:
Ավելի ուշ հայտնվել էր նաեւ երրորդ մերսող-զոհը, որը դատական ձեւակերպում չէր տվել բողոքին, այլ ուղղակի այդ մասին հայտարարել էր հեռուստաեթերով:
Մերսողների հետ սկանդալի ֆոնին Թրավոլթայի կինը` 50-ամյա դերասանուհի Քելլի Փրեսթոնը հայտարարել էր չորրորդ երեխա ունենալու երազանքի մասին:
BluesNews-ի հաղորդմամբ, Քելլին եւ Ջոնը երկու տղա եւ մեկ դուստր ունեին: Զույգի ավագ որդի Ջեթ Թրավոլթան մահացել էր 2009թ. 16 տարեկան հասակում: Կրտսեր որդի Բենջամինը ծնվել է 2010թ. նոյեմբերի 23-ին: Դուստր Էլլա Բլյուն այժմ 12 տարեկան է:




























