Հարցված ռուսաստանցիների ավելի քան 40%-ը նախատեսում է առաջիկա աշնանը զբոսաշրջային ուղևորություն, իսկ ամենահայտնի ուղղությունները ԱՊՀ երկրներն են։ Այս մասին ասվում է «Կուպիբիլետ» ծառայության հետազոտության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ‑ը։

Աշնան համար հայտնի ուղղությունների թվում են Բելառուսը, Հայաստանը և Վրաստանը։ Գնված տոմսերի միջին արժեքը կազմել է համապատասխանաբար 3,6 հազար, 7 հազար և 8,4 հազար ռուբլի։ Հարցվածների 27%-ը ընտրել է նշված ուղղությունները։