Հանրահայտ երգիչ, 18-ամյա Ջասթին Բիբերի ծննդյան տարեդարձին է նվիրված եղել «GQ» -ի համարը` ներկայացնելով հոդված նրա «չափահաս» խոստովանությունների մասին, գրում է «Los Angeles Times»-ը:
«Ինձ դուր է գալիս իմ նկատմամբ վերահսկողությունը: Ես նկատի ունեմ, որ խմել եմ գարեջուր մինչ այդ...բայց երբեք չեմ կորցրել ինքնատիրապետումս»,-խոստովանել է նա:
Բիբերն իր հարցազրույցում անդրադարձել է նաեւ Քիմ Քարդաշյանին:. «Ասում են, թե նա ոչինչ չի անում: Իրականում նա շատ բան է անում... Նա շատ է աշխատում»,-ասել է նա` կշտամբելով ընկերներին, ովքեր ծաղրել են ռեալթի շոուի աստղին: Սա արդեն չափահաս տղամարդու պահվածք է` հանդես գալ անպաշտպանների օգտին, եզրակացրել է պարբերականը:
Իր ընկերուհու` Սելենա Գոմեսի հետ հարաբերությունների վերեբերյալ հարցից նա խուսափել է: Սիրո մեջ, ինչպես եւ գարեջրի օգտագործման պարագայում, Բիբերը սիրում է ինքնատիրապետումը, եզրակացրել է լրագրողը:




























