Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքում անցած հանգստյան օրերին հերթական անգամ փլուզվել է առաստաղը։ 25 քառ.մ մակերեսով երեք սալաքարերի թափվելը տեղի է ունեցել գրասենյակային հատվածում, որտեղ աշխատում են հաղորդակցության ոլորտի մասնագետները: EUobserver-ի փոխանցմամբ, այս անգամ զոհերից հաջողվել է խուսափել միայն այն պատճառով, որ միջադեպը տեղի է ուենցել անցած շաբաթ, եւ շենքում աշխատակիցներ չեն եղել: Այսօր շենքում պետք է կայանար այս տարվա ընթացքում վերջին լիագումար նիստը:
Նախնական վարկածով՝ փլուզումը տեղի է ունեցել տեղացած հորդառատ անձրեւների պատճառով:
Սա վերջին մեկուկես տարվա ընթացքում երկրորդ նման դեպքն է: 2008թ. օգոստոսին Եվրախորհրդարանի շենքում առաստաղից պոկվել ընկել էր 10-տոննայանոց մի քարաբեկոր: Շենքը կառուցվել է 1991թ. եւ արժեցել է 38 մլն դոլար:




























