Այսօր՝ դեկտեմբերի 14-ին Ազգային ժողովի շենք էր ժամանել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ մեծ շքախմբով: Պարզվեց, որ նա եկել էր ոչ թե Ազգային ժողով, այլ նույն տարածքում գտնվող Վերահսկիչ պալատ՝ իր տեղակալների եւ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ:

Վերահսկիչ պալատի մեր աղբյուրները NEWS.am-ին հայտնեցին, որ ՎՊ-ն Գյումրիի քաղաքապետարանում մեծ չարաշահումներ է հայտնաբերել, եւ Վարդան Ղուկասյանը ժամանել էր հանդիպելու Իշխան Զաքարյանին եւ «ջրելու» չարաշահումները:

Նշենք, որ Վերահսկիչ պալատը օրենսդրական վերջին փոփոխություններով պարտավոր է դատախազություն դիմել՝ չարաշահումների կապակցությամբ: