Մատեո Գարոնեի «Ռեալիթի» ֆիլմի գլխավոր դերակատարը, որը մասնակցում է Կաննի կինոփառատոնին, չի կարողացել մասնակցել Լազուր ափի միջոցառմանը, քանի որ նստած է բանտում:
Անյելո Արենան խաղում է բանտարկյալների «Ամրոց» թատրոնում: Այնտեղ էլ նրան գտել էր ֆիլմի ռեժիսորը:
Ինչպես գրում է Forbes-ը, Անյելո Արենան բանտում պատիժ է կրում սպանության համար: Նա ցմահ բանտարկություն է ստացել: 8 տարի նստելով` նա իրավունք է ստացել աշխատել բանտից դուրս մեկ օրվա ընթացքում: Իսկ ազատություն ստանալու հնարավորություն նրան կարող է ընձեռվել միայն 21 տարուց հետո:
Այդպիսով, նույնիսկ եթե Անյելո Արենան Լավագույն դերասան ճանաչվի, մոտակա տարիներին նա չի կարող ստանալ փառատոնի մրցանակը:




























