Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, որն այցելել է քաղաք, ԱՄՆ հարվածը երկրի հարավում գտնվող Լամերդ քաղաքին անվանել է «ռազմական հանցագործություն» և հայտարարել քիմիական նյութերի կիրառման ապացույցների առկայության մասին, հաղորդել է Tehran Times-ը։
Նրա խոսքով՝ իրականացված հետաքննությունը հաստատել է, որ ամերիկյան գրոհը եղել է կանխամտածված։ Բաղային հայտարարել է, որ շուրջ 30 հազար բնակիչ ունեցող Լամերդի ուղղությամբ 35 վայրկյանի ընթացքում արձակվել է չորս հրթիռ։
Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել մարզադաշտին, դպրոցին և արյան փոխներարկման կենտրոնին։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ գրոհի ընթացքում կիրառվել են արգելված կասետային զինամթերքներ։ Ինչպես հայտնել է Բաղային, տեղում հավաքված վկայությունները և Վաշինգտոնի՝ նոր սպառազինության փորձարկման մասին հայտարարությունը հաստատում են հարվածի կանխամտածված բնույթը։
Նա նաև հղում է կատարրել Իրանի առողջապահության նախարարության ուսումնասիրության արդյունքներին, որոնք, Թեհրանի պնդմամբ, հաստատել են քիմիական նյութերի կիրառումը։
Իրանը մտադիր է հասնել միջազգային հետաքննության անցկացմանը և շարունակել գործի քննությունը միջազգային մակարդակով, հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Բացի այդ, Բաղայիի խոսքով՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը կդառնա Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման թեմաներից մեկը, որը կկայանա երկուշաբթի։ Հորմուզի վերաբերյալ խորհրդակցություններին կմասնակցի Օմանը։





























